Կինոյում աշխատել է 1914 թվականից (Լիեպայայում), որպես զինվորական կինոթղթակից նկարահանել լատիշ առաջին փաստագրական ֆիլմերը (պատկերում են 1918–1920 թվականներ քաղաքացիական պատերազմի դեպքերը)։ Վլադիմիր Իլյիչ Լենինի նկարները, որ ժապավենի է առել Տ․, մտել են «Վլադիմիր Իլյիչ Լենին» վավերագրական ֆիլմ (1949 թ.)։ Եղել է Ս․ Էյզենշտեյնի կինոնկարների օպերատորը՝ «Գործադուլ» (1925), «Պոտյոմկին» զրահանավը» ( 1925, «Հոկտեմբեր» (1927), «Հինը և նորը» ( 1929), «Ալեքսանդր Նևսկի» (1938 թվական), «Իվան Ահեղ» (1945 թվական, 2-րդ սերիան Ա․ Ն․ Մոսկվինի հետ, 1958 թ.)։ Աշխատել է նաև այլ ռեժիսորների հետ՝ «Հանդիպում Էլբայի վրա» (1949 թվական), «Կոմպոզիտոր Գլինկա» (1952 թվական)։ Եղել է «Անմահ կայազորը» ֆիլմի (1956) ռեժիսորը (Զ․ Մ․ Ագրանենկոյի հետ) և օպերատորը։ Տիսսեն սովետական օպերատորական դպրոցի նախահայրերից է։ 1921 թվականից դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1943 թվականից)։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1946, 1949, 1950 թվականներ)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 12)։